Թրամփի ընտանիքը սեփական բջջային և ինտերնետային օպերատորն է գործարկել

Դոնալդ Թրամփ կրտսերի և Էրիկ Թրամփի կողմից ներկայացված Trump Mobile թիմը ներկայացնում է T1 Mobile-ը՝ հեղափոխական նոր բջջային ծառայություն, հաղորդում է The Trump Organization-ը։
Trump Mobile-ը կառաջարկի 5G ծառայություններ։ Գլխավոր առանձնահատկությունը՝ The 47 Plan-ի առաջատար տարբերակն է, որը հասանելի է ընդամենն ամսական 47.45 դոլարով։ 
Հաճախորդները կստանան հետևյալ առավելությունները՝ անսահմանափակ խոսակցություններ, հաղորդագրություններ և տվյալներ, սարքի լիարժեք պաշտպանություն, հեռաբժշկության ծառայություններ, ներառյալ վիրտուալ խնամք, հոգեկան առողջության աջակցություն և դեղատոմսով դեղերի առաքում։
Անվճար միջազգային զանգեր դեպի ավելի քան 100 երկրներ, այդ թվում՝ շատ երկրներ, որտեղ ԱՄՆ զինված ուժերն ունեն բազաներ։

Leave a Comment