
Իրանը դեմ է միջուկային զենքի մշակմանը, սա երկրի գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեիի անփոփոխ դիրքորոշումն է, հայտնել է Իսլամական հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Պետության հստակ դիրքորոշումը, որի մասին Գերագույն առաջնորդը բազմիցս հայտարարել է, [միջուկային զենքի] տիրապետումից հրաժարվելն է եւ միջուկային զենք մշակելու ցանկություն չունենալը։ Այս հստակ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ընդունող յուրաքանչյուր ոք տեղ չունի Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականության ձեւավորման գործում»,- Փեզեշքիանի խոսքերը մեջբերել է նրա մամուլի ծառայությունը։