
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի և Իրանի միջև խաղաղության համաձայնագիր կարող է ստորագրվել մոտ ժամանակներում, գրում է CNN-ը։
Truth Social հարթակում կիրակի առավոտյան հրապարակված գրառման մեջ Թրամփը նշել է, որ «այժմ տեղի են ունենում բազմաթիվ զանգեր և հանդիպումներ», որոնք նպատակ ունեն դադարեցնել կողմերի միջև ընթացող ռազմական գործողությունները։
«Իսրայելը և Իրանը պետք է համաձայնության հասնեն, և կհասնեն, ինչպես ես ստիպեցի Հնդկաստանին և Պակիստանին պայմանավորվել»,-գրել է Թրամփը՝ հիշեցնելով նաև Սերբիայի և Կոսովոյի, ինչպես նաև Եգիպտոսի և Եթովպիայի միջև նախկինում եղած թշնամանքը, որոնք, ըստ նրա, հաջողվել է մեղմել իր առաջին նախագահության ընթացքում։
«Մենք շուտով կունենանք խաղաղություն Իսրայելի և Իրանի միջև։ Ժամանակն է՝ դարձնել Մերձավոր Արևելքը հզոր (MAKE THE MIDDLE EAST GREAT AGAIN)»,-գրել է Թրամփը՝ փոխելով իր հայտնի «ԱՄՆ-ն կրկին հզոր դարձնենք» իր հայտնի կարգախոսը։ Նա ասել է, որ հաճախ չի արժանանում գնահատանքի, սակայն «ժողովուրդը հասկանում է» նրա ջանքերը։