https://arm.sputniknews.ru/20250615/trampy-hajtararel-e-vor-bac-e-ajn-tarberaki-araj-vor-putiny-handes-ga-vorpes-mijnvord-90157046.html
Թրամփը հայտարարել է, որ «բաց է» այն տարբերակի առաջ, որ Պուտինը հանդես գա որպես միջնորդ
Թրամփը հայտարարել է, որ «բաց է» այն տարբերակի առաջ, որ Պուտինը հանդես գա որպես միջնորդ
Sputnik Արմենիա
Միևնույն ժամանակ, ԱՄՆ առաջնորդը չի բացառում ԱՄՆ-ի ապագա մասնակցությունը Իսրայելի և Իրանի հակամարտությանը: 15.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-15T20:02+0400
2025-06-15T20:02+0400
2025-06-15T20:02+0400
դոնալդ թրամփ
վլադիմիր պուտին
իսրայել
ռուսաստան
իրանի իսլամական հանրապետություն
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1a/88277946_0:0:1600:901_1920x0_80_0_0_5fcda5da7020387837c42ddf5dbfd9b6.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը Մերձավոր Արևելքում սրված իրավիճակի ֆոնին ABC News հեռուստաալիքին ասել է, որ «բաց է» այն տարբերակի առաջ, որպեսզի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը որպես միջնորդ հանդես գա իսրայելա-իրանական հակամարտության կարգավորման հարցում:Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ ԱՄՆ-ն «ոչ մի կապ չի ունեցել» Իրանի վրա Իսրայելի հարձակումների հետ, որոնք տեղի են ունեցել կիրակի գիշերը:Միաժամանակ Թրամփը նշել է, որ չի բացառում ԱՄՆ-ի ապագա մասնակցությունը Իսրայելի և Իրանի հակամարտությանը:«Նախագահ Դոնալդ Թրամփը ABC News-ին ասել է, որ «մենք կարող ենք միջամտել» Իսրայելի և Իրանի միջև շարունակվող հակամարտությանը»,-հայտնում է հեռուստաալիքը:Շաբաթ օրը Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։ Թրամփը զրույցից հետո հայտարարել է, որ կիսում է Պուտինի կարծիքը Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին:Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն սկսեց։ Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իրենց զինվորականների և հետախուզության տվյալների, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Դրան հաջորդեցԻրանը հակահարձակումը Իսրայելի վրա։Այդ օրվանից փոխադարձ հրթիռակոծությունները շարունակվում են։
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1a/88277946_177:0:1600:1067_1920x0_80_0_0_912ef158ad8b3eed12d4c271e54112c9.jpg
դոնալդ թրամփ, վլադիմիր պուտին, իսրայել, ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ
դոնալդ թրամփ, վլադիմիր պուտին, իսրայել, ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ
Միևնույն ժամանակ, ԱՄՆ առաջնորդը չի բացառում ԱՄՆ-ի ապագա մասնակցությունը Իսրայելի և Իրանի հակամարտությանը:
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը Մերձավոր Արևելքում սրված իրավիճակի ֆոնին ABC News հեռուստաալիքին ասել է, որ «բաց է» այն տարբերակի առաջ, որպեսզի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը որպես միջնորդ հանդես գա իսրայելա-իրանական հակամարտության կարգավորման հարցում:
Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ ԱՄՆ-ն «ոչ մի կապ չի ունեցել» Իրանի վրա Իսրայելի հարձակումների հետ, որոնք տեղի են ունեցել կիրակի գիշերը:
«Թրամփը նաև ասել է, որ «բաց կլինի» հակամարտության հարցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդության համար: «Նա (Պուտինը- խմբ.) պատրաստ է։ Նա այդ առիթով զանգել է ինձ: Մենք երկար զրույց ենք ունեցել այդ մասին»,-հեռուստաալիքը փոխանցում է Թրամփի խոսքերը։
Միաժամանակ Թրամփը նշել է, որ չի բացառում ԱՄՆ-ի ապագա մասնակցությունը Իսրայելի և Իրանի հակամարտությանը:
«Նախագահ Դոնալդ Թրամփը ABC News-ին ասել է, որ «մենք կարող ենք միջամտել» Իսրայելի և Իրանի միջև շարունակվող հակամարտությանը»,-հայտնում է հեռուստաալիքը:
Շաբաթ օրը Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։ Թրամփը զրույցից հետո հայտարարել է, որ կիսում է Պուտինի կարծիքը Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին:
Այդ օրվանից փոխադարձ հրթիռակոծությունները շարունակվում են։