Մբապեի հետքերով․ Ռեալը թոփ տրանսֆեր է նախապատրաստում — Armsport.am

Մադրիդի «Ռեալը» 2026 թվականի ամռանը կարող է լուրջ համալրում ունենալ։ Այս մասին հայտնում է TodoFichajes-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ՊՍԺ-ի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի գործակալները կապ են հաստատել մադրիդյան ակումբի հետ՝ առաջարկելով դիտարկել 2026 թվականի ամռանը նրա հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը։

Հաղորդվում է, որ «սերուցքայինների» ղեկավարությունը դրական է տրամադրված այս տեղափոխության նկատմամբ և պատրաստ է հաջորդ տարի բանակցություններ վարել Դոնարումայի հետ։

26-ամյա դարպասապահը կարող է դառնալ Տիբո Կուրտուայի երկարաժամկետ փոխարինողը «Ռեալում»։ Մադրիդյան ակումբը հնարավորություն ունի ձեռք բերել նրան որպես ազատ գործակալ 2026-ին, քանի որ նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է նույն տարվա հունիսին։

Միևնույն ժամանակ, «Ռեալի» ներկայիս առաջնահերթությունն է երկարաձգել Կուրտուայի պայմանագիրը, որն ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառ։

Հիշեցնենք, որ 2024 թվականի ամռանը ՊՍԺ-ի աստղ Կիլիան Մբապեն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Ռեալ»։

Leave a Comment