Արարատ-Արմենիայի հարձակվողը տեղափոխվում է Ալբանիա․ հայտնի են մանրամասները

«Արարատ-Արմենիայի» հարձակվող Միսակ Հակոբյանը վարձակալության հիմունքներով տեղափոխվում է Ալբանիայի կրկնակի չեմպիոն «Էգնատիա»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ 21-ամյա հարձակվողը ալբանական ակումբում վարձավճարով կանցկացնի մեկ տարի։

Նշենք, որ նախորդ 4 մրցաշրջաններում Հակոբյանը հանդես էր գալիս ԲԿՄԱ-ում՝ նույնպես վարձակալության հիմունքներով։

Leave a Comment