Վստահ եմ, որ սրտացավ ու փորձառու թիմը կարճ ժամկետում կապահովի Արցախ Միության գործունեության արդյունավետության նշանակալի աճ. Արտակ Բեգլարյան

Արցախի նախկին պետնախարար, մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.

Ուրախ եմ տեղեկացնել, որ օրեր առաջ կայացել է Արցախ Միության անդամների ժողովը, որի ընթացքում, ի թիվս այլ որոշումների, նաև ընտրել ենք 11 անդամից բաղկացած Գործադիր խորհուրդ:

Վստահ եմ, որ այս սրտացավ ու փորձառու թիմը կարճ ժամկետում կապահովի Արցախ Միության գործունեության արդյունավետության նշանակալի աճ՝ Արցախի ժողովրդին ծառայելու մեր միասնական նպատակների համար:

Ահա Գործադիր խորհրդի կազմը՝

Արտակ Բեգլարյան – Արցախ Միության նախագահ, Արցախի Հանրապետության նախկին պետական նախարար ու Մարդու իրավունքների նախկին պաշտպան.

Արմեն Մանգասարյան – Արցախի Հանրապետության սոցիալական ու միգրացիայի հարցերի նախկին նախարար և բնակարանային հարցերի կոմիտեի նախկին նախագահ.

Արմինե Ալեքսանյան – Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի նախկին տեղակալ.

Գեղամ Ստեփանյան – Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան.

Գրիգորի Գաբրիելյանց – Արցախի Հանրապետության նախկին պետական խորհրդական, ԽՍՀՄ երկրաբանության վերջին նախարար, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ.

Թևան Պողոսյան – Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր.

Լարիսա Ալավերդյան – «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան ու Ազգային ժողովի նախկին պատգամավոր.

Հովհաննես Գևորգյան – Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ.

Միրա Անտոնյան – Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ.

Ջիվան Ավետիսյան – կինոռեժիսոր, «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի և «ԼայֆԹրի Փիքչըրզ» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն.

Վարուժան Գեղամյան – թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ:

Շուտով կձևավորենք նաև աշխատանքային խմբերը, որպեսզի կարողանանք ներառական ու հետևողական աշխատանքով տարբեր ուղղություններով առաջ մղել Արցախի ժողովրդի իրավունքներն ու շահերը:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment