Ռուսաստանաբնակ հայտնի մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովը տելեգրամյան ալիքում գրում է․
«Լուրեր Մոսկվայից: Սերժ Սարգսյանը շարունակում է Փաշինյանի հետ համատեղ խաղը՝ Ռոբերտ Քոչարյանին և նրա քաղաքական ուժին վարկաբեկելու համար: Ինչպես հայտնի դարձավ, Սերժին թույլ են տվել դուրս գալ Հայաստանից։ Սերժնիկոլի պլանն այսպիսին է․
Սերժը փորձում է ռուս օլիգարխներից մեկի օգնությամբ հանդիպում ունենալ Կրեմլում ու համոզել ռուսական իշխանությանը, որ Նիկոլը պատրաստ է ոտքերը լիզել ու ներողություն խնդրել։
Սարգսյանն էլ ուզում է միջնորդ հանդես գալ Փաշինյանին փրկելու հարցում։
Մի բան պարզ է, որ Սարգսյանը Քոչարյանին ատում է Փաշինյանից ոչ պակաս։ Պատմում են, որ իրենք՝ ՀՀԿ-ականները դժգոհ են Սարգսյանի դիրքորոշումից և այն համարում են դավաճանական»։