Նա ծնվել է հանդերձարանում և խաղադաշտում առաջնորդ լինելու համար․ Մբապե — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն նշել է, թե ում է համարում իդեալական ավագ։

«Իդեալական ավա՞գ: Դա Սերխիո Ռամոսն է։ Նա ունի ավագի մտածելակերպ։ Ռամոսը ծնվել է հանդերձարանում և խաղադաշտում առաջնորդ լինելու համար։

Նույնիսկ եթե նա թևկապ չի կրում, հոգով նա միևնույն է ավագ է»,- աստղային հարձակվողի խոսքերն է փոխանցում MadridXtra-ն։

Հիշեցնենք, որ Մբապեն և Ռամոսը ժամանակին միասին հանդես են եկել ՊՍԺ-ի կազմում։

Leave a Comment