Դամսգորը կարող է փոխել ակումբային գրանցումը

Անգլիական «Տոտենհեմը», որը պատրաստվում է պայմանագիր կնքել դանիացի մարզիչ Թոմաս Ֆրանկի հետ, ցանկանում է ձեռք բերել Ֆրանկի ներկայիս թիմից՝ «Բրենտֆորդից» կիսապաշտպան Միկել Դամսգորին, հաղորդում է CaughtOffside-ը:

Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա դանիացու ծառայություններով հետաքրքրված են նաև «Աստոն Վիլան», «Նյուքասլը», «Վեսթ Հեմը», «Նապոլին» և «Միլանը»:

Նա «Մեղուների» կազմում հանդես է գալիս 2022 թվականից և վերջերս թիմի հետ նոր պայմանագիր է կնքել 5 տարվա ժամկետով:

Նրա ներկայիս ակումբն ակնկալում է ֆուտբոլիստի տրանսֆերի համար ստանալ 50 միլիոն եվրո:

Leave a Comment