Ճամբարակում տեղի ունեցած պայթյունը, նախնական տվյալներով, գազի արտահոսքի հետեւանքով է։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանը։
«Անմիջապես ներգրավվել են լրացուցիչ որոնողափրկարարական ուժեր, 282 փրկարար ծառայող է ներգրավվել որոնողափրկարարական աշխատանքներին։ Ցավալիորեն ունեցել ենք 5 զոհ, 12 հոսպիտալացված անձ։ Վերջիններիս վիճակը բավարար է, մեկ անձ դուրս է գրվել։ Նաեւ սեյսմիկ գնահատում է իրականացվել շենքում։ Մեր նախնական գնահատումն ամբողջական համալիր փորձաքննության է ենթարկվելու։ Ներկա դրությամբ շենքի որոշ բնակարաններում հնարավոր է բնակվել, բայց հաշվի առնելով որոշ ռիսկեր, դեռեւս բնակիչներ չեն բնակվում»,- ասաց Մկրտչյանը։
Նա նշեց, որ բոլոր բնակիչների համար նախատեսված են կացարաններ եւ անհրաժեշտ պարագաներ։
Արմեն Մկրտչյանը հավելեց՝ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, պատճառները վերջնական կպարզվեն։ Նախատեսվում է իրականացնել նաեւ ամբողջական վնասների գնահատում։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: