Սվարովսկի՞ն է Պռեգոմեշի կողքին, թե՞ Պռեգոմեշը՝ Սվարովսկու

Գլենդելում կողք կողքի կգործեն երկու հայտնի բրենդները Գլենդելի ամենահայտնի՝ Glendale galleria mall առևտրի կենտրոնում։

Հանրահռչակ Svarovski-ի կողքին իր մշտական գրացումը ստացավ հայկական Pregomesh-ը:

Ծրագիրն իրականացնելու համար թիմը երկար է պատրաստվել: Pregomesh-ի մարքեթոլոգ Անի Մանուկյանը պատմում է՝ տասներեք տարի շարունակ առաջնորդվել են աշխատելու, չհանձնվելու ցանկության և նպատակասլացության սկզբունքով: Ըստ նախագծի մենեջեր Արթին Պողոսյանի՝ այդքան էլ հեշտ չէր այսպիսի տարածքում խանութ ունենալը, և հիմա, երբ այն արդեն իրականություն է՝ հպարտության զգացողություն են ապրում:

Միացյալ նահանգներում արդեն բավականին ճանաչում ստացած Pregomesh-ի զարդերի սրահի բացմանը ներկա գտնվելու նպատակով Երևանից ժամանել էր բրենդի հեղինակը՝ սիրված երգչուհի Սիրուշոն:

Alpha News-ի հետ զրույցում Սիրուշոն ընդգծեց, որ սրահն ամբողջովին ձևավորված է հայկական շնչով՝ կարպետներ, գրքեր, նախշազարդեր և, իհարկե, միմիայն հայկական երաժշտություն:

Այցելուների հոսքը Pregomesh չի դադարում: Ինչպես մեր հայրենակիցները, այնպես էլ օտարերկրացի այցելուցները մոտենում՝ հիանում էին ներկայացված հայկական ապրանքանիշի բարձրորակ արտադրանքով, լուսանկարվում սիրված երգչուհու հետ, զրուցում և «մի կտոր Հայաստան» էին տանում՝ ընդմիշտ կրելու ցանկությամբ:

Leave a Comment