2 ամսից պետք է մանկապարտեզը շահագործման հանձնված լինի․ Հրաշք պիտի լինի, որ հասցնեն․ Արա Ազիզյան 

Մեղրի խոշորացված համայնքի Նռնաձոր բնակավայրում 138 բնակիչ է ապրում։ Այստեղ մշտական բնակվող տնտեսությունների թիվը 38 է։

Բնակավայր հասնելու երկու ճանապարհ կա, երկուսն էլ՝ անմխիթար։ Առաջինը,  որտեղ հիմա  ճանապարհի կառուցման աշխատանքներ են ընթանում, անցնում է Շվանիձորով։

Երկրորդը՝ նախկինում գործող Երևան-Բաքու երկաթգծի ճանապարհն է, որը 2013 թվականին ապամոնտաժվել է, և ծառայում է որպես Նռնաձորը Մեղրիին կապող ուղի։

Սահմանամերձ բնակավայրում նաև խմելու ջրի, արոտավայրերի խնդիր ունեն։ Կոյուղի չկա։ 25 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի կառուցման աշխատանքներն անժամկետ դադարեցվել են։

«Շինարարական կազմակերպության հետ խնդիր է առաջացել, խառը պատմություն է»,- Marz News-ի թղթակցի հետ զրույցում նշեց Նռնաձորի վարչական ղեկավար Արա Ազիզյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Leave a Comment