1 մլրդ 98 մլն դրամ` ճանապարհաշինարարական աշխատանքների համար․ կառավարության որոշումը
11 Սեպտեմբերի, 2026 Կառավարությունը միջոցներ է հատկացրել ճանապարհաշինարարական աշխատանքների համար։ Համապատասխան որոշումը սեպտեմբերի 11-ին ընդունվել է Հայաստանի կառավարության նիստում։ Նշվել է, որ որոշման ընդունումը պայմանավորված է դպրոցներ տանող ճանապարհների նորոգման աշխատանքների բնականոն ընթացքն ապահովելու անհրաժեշտությամբ։ Այդ նպատակների համար հատկացվել է 1 մլրդ 98 մլն դրամ։