Հունաստանը ծրագրում է Էգեյան ծովում հնդկական ռազմաբազա ստեղծել – Live News

Հունական «Pentapostagma» թերթը հոդված է հրապարակել՝ այն վերնագրելով «Էրդողանի աշխարհաքաղաքական հաղթանակը»։ Հոդվածում նշվում է, որ Թուրքիայի կողմից «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինաթափումը Էրդողանի կառավարության խոշոր հաջողությունն է և կարևոր նշանակություն ունի Հունաստան-Թուրքիա քաղաքական հարաբերությունների համար։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

«Թուրքիան փակում է 40-ամյա ներքին վերքը, միաժամանակ Հյուսիսային Իրաքում և Հյուսիսային Սիրիայում գտնվող փորձառու թուրքական բանակը կարող է դուրս բերվել այն տարածքներից, որոնք կարող էին օգտագործվել Հունաստանի դեմ»։

Հունական մամուլը Էրդողանի «երկրորդ մեծ հաղթանակը» համարում է Սիրիայում Թուրքիայի ազդեցության աճը՝ առանց ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից որևէ հակազդեցության։ Ենթադրվում է, որ Թուրքիայի հաջողությունները Սիրիայում, ներառյալ օդային բազաները, կարող են օգտագործվել Կիպրոսի և Կրետեի դեմ պաշտպանական ճակատ բացելու համար։

«Էրդողանը ցանկանում է հիմքեր ստեղծել Հունաստանի կղզիների նվաճման համար»։

Ուշադրություն է հրավիրվում այն փաստի վրա, որ Նյու Դելին ցանկանում է վրեժ լուծել Թուրքիայից՝ վերջին պատերազմում Պակիստանին ցուցաբերած բացահայտ աջակցության համար։ Իսկ Հունաստանն էլ ձգտում է օգտվել Թուրքիա-Հնդկաստան լարվածությունից և Էգեյան ծովում ու Հարավարևելյան Միջերկրականում Հնդկաստանի ռազմածովային ուժերի հետ համատեղ զորավարժություններ անցկացնել, ինչպես նաև հնդկական BRAHMOS հրթիռներ ձեռք բերել։

Ընդհանրապես Հունաստանի կառավարությունը վերջին տարիներին պաշտպանության ոլորտում սերտ համագործակցություն է զարգացրել Հնդկաստանի հետ։ աջակցում է «Հնդկական միջանցք» նախագծին (Հնդկաստան – ԱՄԷ – Սաուդյան Արաբիա – Իսրայել – Կիպրոս- Հունաստան – ԵՄ), որը համարվում է Թուրքիային հակակշիռ քայլ։

Թուրքական մամուլը շեշտում է, որ վերջին շրջանում հունական լրատվամիջոցները հաճախ է անդրադառնում Էգեյան ծովում հնդկական ռազմաօդային և ռազմածովային բազա ստեղծելու գաղափարին։

Leave a Comment