Փաշինյանն ու Ալիևը գործում են համադրված՝ ապահովելով Բաքվում և Երևանում բեմադրված էժանագին շոուներ․ Սեյրան Օհանյան

Ի կատար ածելով Նիկոլ Փաշինյանի պատվերը՝ Աննա Վարդապետյանը իմ նկատմամբ հերթական անգամ քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություն է ներկայացրել ԱԺ:

Այս մասին հայտնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։

«Փաշինյանն ու Ալիևը գործում են համադրված՝ ապահովելով Բաքվում և Երևանում բեմադրված էժանագին շոուներ: Ակնհայտ է, որ սրանց հիմնական նպատակը հանրության ուշադրության շեղումն է իրենց իսկ ձեռամբ ստեղծած Հայոց պետականությանը սպառնացող վտանգներից»,-նշել է նա:

Leave a Comment