Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպն ամփոփել է Չեռնոգորիայի թիմի դեմ արտագնա ընկերական խաղը: Հայաստանի հավաքականը Էդուարդ Սպերցյանի դուբլի շնորհիվ մարտական ոչ-ոքի էր գրանցել` 2-2:
«Կարծում եմ` կարողացանք որոշ գործոններում բարելավել մեր խաղը, մասնավորապես` հարձակվողներն ավելի բարձրից էին դիմավորում մրցակցին: Այս գործոնը մեզ հնարավորություն էր տալիս թիկունքում ավելի հանգիստ լինել, շունչ քաշել: Հավասար խաղ էր, բայց մենք ավելի շատ գոլային պահեր ունեինք: Արդյունքը կարևոր է, բայց շատ ավելի կարևոր է, որ խաղային առումով թիմը որոշակի առաջխաղացում ունեցավ»,- ասել է նիդերլանդցի մարզիչը: