Գարեգին Բ-ն օրհնել և օգնել է հայտնի եռյակին՝ ՀՀ նախագահներին, իրականացրել «Մարտի 1»-ը. Տարոն Չախոյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի խոսքով՝ փորձ է արվում շահարկել, թե իշխանությունը պայքարում է Եկեղեցու դեմ: Ըստ նրա՝ նման բան չկա և չի կարող լինել: Չախոյանն ասում է՝ բարձրացվում են հարցեր, որոնք տարիներ շարունակ բարձրացնում է հանրությունը, սակայն պատասխաններ չեն հնչում:

Նրա նկատառմամբ՝ չի հերքվում այն փաստը, որ Գարեգին Բ-ն զավակ ունի:

Վերջինս ընդգծում է՝ հոգևորականները պետք է վերջապես հասկանան, որ Եկեղեցին իրենց հոր տնից բերված օժիտ չէ. «Այս մարդիկ Եկեղեցին ընկալում են մի վայր, որտեղ կարելի է հավաքվել և սխոդկա անել»:

Անվտանգային ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել կաթողիկոսի երեխա ունենալը. Չախոյանը նկատում է՝ երբ Ամենայն հայոց կաթողիկոսը խախտում է կուսակրոնության ուխտը, ունենում է զավակ, այս տեղեկատվությունը նաև հայտնի է դառնում օտարերկրյա գաղտնի ծառայություններին, որոնք նրան կարող են ինչ-ինչ պարտադրանքներ ներկայացնել:

Հարցադրմանը՝ կաթողիկոսը կառավարվո՞ւմ է ինչ-որ կենտրոնից՝ պաշտոնյան նկատում է՝ բոլորին էլ պարզ է, թե որ երկրից է համակարգվում Գարեգին Բ-ի աշխատանքը:

Չախոյանը նաև նշում է՝ հայտնի եռյակի հետ Գարեգին Բ-ն լռելյայն օգնել և իրականացրել է «Մարտի 1»-ը:

Անդրադառնալով այն հարցադրմանը, թե ինչո՞ւ հիմա իշխանությունը նման գործընթաց սկսեց՝ նա ասում է՝ եթե մեկ տարի հետո սկսած լիներ, նույն հարցադրումը այն ժամանակ էր հնչելու:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment