Դե, ձեզ տեսնեմ, 3 միլիոն վարչապետնե՛ր…
Շեֆն ասել ա, որ նկարեք, facebook գցեք նկարածը,
Facebook գցեք ու դժգոհեք`եկեղեցո՛ւց,
Բայց իհարկե ոչ իրենից, ոչ մի դեպքում:
Չի՛ քննարկվում… Արգելվա՛ծ է… Ի~նչ եք ասում…
Իսկ հիմա էլ ես եմ հարցնում, պատասխանիր.
Ի՞նչ վիճակ ա մայրաքաղաք Երեւանում:
Ի՞նչ վիճակ ա մեր սրբազան սահմաններում:
Ամրապնդիր… Վարչապետ ես իբրեւ կոչվում…
Գոնե մեկ-մեկ քո՛ գործերով մի քիչ զբաղվիր…
Քիթդ ամեն տեղ մի խոթիր… Ինքդ գիտես
Արդեն վաղուց զզվացրել ես դու բոլորին`
Ոտքերիդ տակ գառ մորթողին, շողոքորթին
Քեզ ատողին ու չատողին, քեզ ընտրողին ու չընտրողին,
Անիծողին-չանիծողին, քարկոծողին, սատարողին,
«Նենգ» ասողին, նույնիսկ անգամ անտարբերին…
Ժամանակն է… Կնգադ վերցրու, թող ու գնա…
Իսկ եթե չէ` ԴԱՏԱՍՏԱՆԸ վրա կգա`
Ոչ թե մարդկանց, այլ Բարձրյալի…
Զզվացրել ես դու «ժողջանին»… Էլ տեղ չկա…
Զայրացրել ես Տիեզերքին… Տո, այ տմարդ,
Թող ու գնա…
Ալլա Հակոբյան
գրող, հրապարակախոս