ՆԳՆ-ն՝ Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած սպшնության մասին

Դիտում ՝ 23 617

 Կոմիտասի պողոտայում գործող «Լիզա» հարսանյաց սրահի մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին:

ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Auroranews-ի հետ զրույցում հայտնեց, որ ծեծկռտուք է եղել, որի ընթացքում, ըստ նախնական տվյալների, մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացել:

«Կա մեկ ձերբակալված: Նախաձեռնվել է քրեական վարույթ»,- հավելեց Նարեկ Սարգսյանը:

Հավելենք՝ Կոմիտասի պողոտայի հարսանյաց սրահի մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին, սպանnւթյան կասկածանքով ձերբակալված կա։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment