
Դիտում ՝ 26 592
Աշխարհի երկրորդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի Կորի Գաուֆը Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակչում հաղթեց WTA վարկանշային աղյուսակի առաջատար, բելառուս Արինա Սաբալենկային։
Խաղը տևեց 2 ժամ 38 րոպե և ավարտվեց 6:7 (5:7), 6:2, 6:4 հաշվով՝ հօգուտ 21-ամյա Գաուֆի։ Թենիսիստուհիների անձնական դիմակայության հաշիվը դարձավ 6-5՝ հօգուտ ամերիկուհու։
Կիսվել սոց․ ցանցերում