Կալիֆորնիայում բողոքի ցույցեր են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

ԱՄՆ Կալիֆորնիա նահանում բողոքի ակցիաներ են: Դրանք սկսվել են, երբ ԱՄՆ ներգաղթային իշխանությունները ռեյդեր են իրականացրել և ձերբակալել ավելի քան 40 մարդու: Այս մասին հայտնել է AFP-ն:

Ցուցարարները հավաքվել են Լոս Անջելեսի դաշնային կալանավայրի դիմաց, որտեղ, նրանց կարծիքով, տարվել են ձերբակալվածները՝ վանկարկելով «Ազատ արձակեք բոլորին»:

Բողոքի ակցիաների ընթացքում եղել են բախումներ իրավապահների հետ: Ցուցարարները իրավապահների ուղղությամբ նետել են տարբեր իրեր, ինչին ի պատասխան ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ:

Ներգաղթյալների ձերբակալման ռեյդերը են տեղի ունենում ԱՄՆ մի շարք քաղաքներում՝ որպես նախագահ Դոնալդ Թրամփի անօրինական ներգաղթի դեմ պայքարի լայնածավալ արշավի մաս

 

Leave a Comment