ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է «Պատիվ ունեմ»-ի կողմից որպես վարչապետի թեկնածու Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի առաջադրման որոշմանը:
«Պատիվ Ունեմ խմբակցությունից սպասելի չէր վարչապետի ավելի լավ թեկնածու, քան.
այն մարդը, ով 2018 թվականի ապրիլի 22-ին ժողովրդին բռնության ու ծեծուջարդի է ենթարկել Հեղափոխությանը մասնակցելու համար,այն մարդը, ով մեղադրվում է Հեղափոխությանը մասնակցելու նպատակով Հրապարակ գնացող ժողովրդին զենքի գործադրմամբ բռնության կիրառման մեջ:
Թենք յու Ազատիչ»,- գրել է պատգամավորը: