Թումանյանի անվան զբոսայգում բոլորս միասին վայելեցինք բալետային արվեստը. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Թումանյանի անվան զբոսայգում կայացած Երևանի միջազգային բալետային փառատոնի բացմանը։ Քաղաքապետի խոսքով՝ բալետային արվեստի լավագույն ներկայացուցիչներն այս օրերին մեկտեղվում են Երևանում՝ հարստացնելով քաղաքի մշակութային կյանքը։

«Երեկ Թումանյանի անվան զբոսայգում բոլորս միասին վայելեցինք բալետային այն արվեստը, որը սովորաբար հասանելի է միայն աշխարհի ամենահեղինակավոր բեմերում։ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացվող փառատոնը, որն արդեն երրորդ տարին է անցկացվում, դարձել է մեր մշակութային կյանքի անբաժանելի մաս»,-գրել է Տիգրան Ավինյանը։

Փառատոնի բացումը նշանավորվել է Մոսկվայի Բոլշոյ թատրոնի լեգենդար «Ժիզել» ներկայացմամբ։ Քաղաքապետը տեղեկացրել է, որ բալետային հանդեսները շարունակվում են, և երեկոյի համար նախատեսված է Բոլշոյ թատրոնի «Գալա-բալետ» ներկայացումը։

Leave a Comment