Իսրայելի հարվածի հետևանքով Գազայում 12 մարդ է զոհվել ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իսրայելի հարվածի հետևանքով Գազայում 12 մարդ է զոհվել

Գազայի հատվածի հարավում փախստականների վրանների ուղղությամբ Իսրայելի հրետակոծության հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ, 40-ից ավելին վիրավոր է, հաղորդում է պաղեստինյան Al Aqsa հեռուստաալիքը:

Մարտի 18-ից Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսել է հարվածները Գազայի հատվածին: Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հարձակումները շարունակվում են, քանի որ ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է ընդունել հրադադարի երկարաձգման և պատանդներին ազատ արձակելու ամերիկյան ծրագիրը:

Leave a Comment