Ադрբեջшնցիների կողմից անչափահասների առևшնգման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. Ա ԱԾ

Դիտում ՝ 25 484

Ի լրումն հունիսի 6–ին տարածած հաղորդագրության, ԱԱԾ-ն տեղեկացրել է, որ որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչների հայնաբերվելուց հետո նրանց հետ ունեցած զրույցներից պարզվել է, որ իրենց ընտանի կենդանիներին փնտրելու ընթացքում նրանք մոլորվել են եւ մառախուղի պատճառով չեն կարողացել կողմնորոշվել տեղանքում։

Ադրբեջանցիների կողմից նրանց առեւանգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում:

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն հայտնել էր, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքից Ադրբեջանի հետ ահմանային հատվածում մոլորված անչափահաս տղաները գտնվել են և այժմ գյուղում են:

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment