Ցավալի է, որ նա գերմանացի չէ․ Շվայնշտայգերը ընտրել է Ոսկե գնդակի իր ֆավորիտին

Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը նշել է, թե 2025 թվականին ում կհանձներ «Ոսկե գնդակը»։

«Լամին Յամալը պետք է ավելի բարձր դիրք զբաղեցնի, քան Դեմբելեն։ Կարծում եմ՝ նա ավելի ուժեղ էր։ Ցավալի է, որ Լամինը գերմանացի չէ, բայց միևնույնն է՝ մեծ հաճույքով եմ հետևում նրա խաղին»,- նշել է Շվայնշտայգերը լրագրողների հետ զրույցում։

Հիշեցնենք, որ մայիսի 5-ին Ազգերի լիգայի կիսաեզրափակիչում մրցեցին մրցանակի երկու գլխավոր հավակնորդների հավաքականները՝ Իսպանիան և Ֆրանսիան։ Դրամատիկ հանդիպումն ավարտվեց իսպանացիների հաղթանակով՝ 5։4։ 17-ամյա Յամալը դարձավ դուբլի հեղինակ և ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ։

Leave a Comment