Կոմիտեի 2024թ. տարեկան բյուջեն կազմել է 3 մլրդ 660 մլն դրամ, իսկ կատարողականը ապահովել է ծրագրային ցուցանիշի 85,2 տոկոսը. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Հունիս 06,2025 23:30

ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ հունիսի 6-ի համատեղ նիստում  ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը ներկայացրել է Կոմիտեի՝ 2024 թվականի բյուջեի կատարողականը:

Արթուր Նահապետյանը տեղեկացրել է, որ Կոմիտեի՝ 2024 թվականի տարեկան բյուջեն կազմել է 3 մլրդ 660 մլն դրամ, իսկ կատարողականը ապահովել է ծրագրային ցուցանիշի 85,2 տոկոսը: Արդյունքում՝ չծախսված միջոցները 542 մլն ՀՀ դրամի չափով վերադարձվել են բյուջե: «Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և քննության ապահովում» ծրագրի շրջանակներում բյուջետային հատկացումներն իրականացվել են 5 միջոցառումներով:

Նախորդ տարվա համեմատ Կոմիտեի ծախսերն աճել են 17,9 տոկոսով կամ 474 մլն դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է  հաստիքների համալրմամբ:

 

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment