ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է զգալիորեն կրճատել Կալիֆորնիա նահանգի դաշնային ֆինանսավորումը։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով աղբյուրներին։
Տվյալների համաձայն՝ արդեն հունիսի 6-ին դաշնային գործակալությունները կարող են սկսել չեղարկել որոշ սուբսիդիաներ և դրամաշնորհներ։ Աղբյուրները պնդում են, որ գործակալություններին հանձնարարվել է որոշել, թե որ ֆինանսավորման ծրագրերը կարող են դադարեցվել։
Միևնույն ժամանակ, աղբյուրի փոխանցմամբ, Կոնգրեսի հանձնաժողովներից մեկը տեղեկացվել է նահանգի համար հետազոտական դրամաշնորհների հնարավոր լիակատար չեղարկման մասին, որը Միացյալ Նահանգների ամենամեծ տնտեսությունն է։
Վերջին տվյալների համաձայն՝ Կալիֆոռնիայի ՀՆԱ-ն կազմում է ավելի քան 4 տրիլիոն դոլար։