
«Քրիստոնեա-ժողովրդական» կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանի կարծիքով՝ Հայ առաքելական եկեղեցու ղեկավար դասի երևացող հատվածը կաթողիկոսի գլխավորությամբ սպասարկում է օտար պետության շահերը:
Վերջինս այն եզրահանգմանն է եկել, որ նրանք հակադրվել են պետությանը:
Նա ասում է. «Այս մարդիկ ինչ-որ նոր բան են մտմտում, չի բացառվում, որ նոր սառեցվածի (-խմբ. նկատի ունի Վազգեն (Բագրատ) Գալստանյանին) դաշտ նետեն»:
Ըստ Սուքիասյանի՝ Գալստանյանը մաշված կերպար է, նրան կրկին ժողովրդին «դեմ տալը» արդյունք չի ունենա:
«Եթե իշխանությունը հետևողական չեղավ այս հարցում, և այս ալիքը մարեց, իշխանության լեգիտիմությունը խիստ ընկնելու է»,- նկատում է զրուցակիցը:
Սուքիասյանը պնդում է. «Պետք է եկեղեցին ազատագրել, քանի որ այն օտար պետության շահերը սպասարկող սքեմավորներն օկուպացրել են»:
Կուսակցության փոխնախագահը միաժամանակ շեշտում է. «Գլուխները պատին են տվել այն հոգևորականները, որոնք ասում են՝ «մենք ենք որոշում»»:
Նա նկատում է. «Հոգևորականներին ինչ է թվում՝ պետությունը պետք է իրեն դնի «շլանգի» տեղ և ոչ մի բան չանի՞»:
Եզրափակելով Սուքիասյանն ասում է. «Գործող կաթողիկոսը պետք է հեռանա. այլ տարբերակ չկա»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ