Դանի Ալվեսը տեղափոխվում է ռուսական ակումբ. հայտնի են մանրամասները — Armsport.am

Բրազիլիայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեսը տեղափոխվում է Ռուսաստան։ Այս մասին հայտնում է Mash Telegram ալիքը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 42-ամյա ֆուտբոլիստը կշարունակի իր կարիերան Մեդիալիգայի ակումբներից մեկում։ Այս պահին կողմերը բանակցություններ են վարում ֆուտբոլիստի աշխատավարձի շուրջ։ Ալվեսը ցանկանում է ամբողջ գումարը ստանալ միանվագ, մինչդեռ ակումբը նախատեսում է վճարումը բաժանել երկու մասի։

Հիշեցնենք, որ Ալվեսի պրոֆեսիոնալ կարիերայի վերջին ակումբը մեքսիկական «Պումասն» էր։ Մինչ այդ Դանին հանդես է եկել կատալոնական «Բարսելոնայում», Թուրինի «Յուվենտուսում», Փարիզի ՊՍԺ-ում և այլ ակումբներում։

Leave a Comment