Այս տարվա մայիսի 14-ին «Առաջին հայկական ճակատի» կողմից տեսանյութ տարածվեց, որ «ՀՖՖ-ի պահնորդական ծառայություն մատուցող ՀՖՖ անվտանգության պետը անհամաչափ ուժ եւ բռնություն է կիրառում Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակիչ խաղի ավարտից հետո խաղադաշտում հայտնված անչափահաս երկրպագուի նկատմամբ՝ բռունցքով հարվածելով երեխայի դեմքին: Սա այն դեպքում, երբ երեխան արդեն իսկ «բռնված» էր, եւ դիմադրություն ցույց չէր տալիս։
Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՖՖ՝ պարզելու`
1. արդյո՞ք այդ աշխատակիցն ազատվել է աշխատանքից
2. ի՞նչ պայմանագիր է կնքվել ՍՊ ընկերության եւ ՀՖՖ-ի միջեւ ծառայությունների մատուցման համար, եւ որքա՞ն է կազմել մատուցված ծառայությունների արժեքը
3. խնդրում ենք տրամադրել պայմանագրի օրինակը։
Այս պարզ շարադրանքին ՀՖՖ-ն պատասխանել է հիստերիկայով՝ հետ չմնալով Նիկոլ Փաշինյանի կողմից կիրառվող հուզական զեղումներից:
«ՀՖՖ հաստիքացուցակում առկա չէ «անվտանգության պետ», հաստիք/պաշտոն, ուստի նշվածի կապակցությամբ խնդրում ենք այսուհետեւ զերծ մնալ ապատեղեկատվութուն տարածելուց»։
ՀՖՖ-ում լավ չեն հասկացել թերեւս, որ այդ տեղեկությունը վաղուց է տարածվել. տարածել է «Առաջին հայկական ճակատը»: Ընդ որում, ՀՖՖ-ն չի հերքել, որ իրենց անվտանգության հարցերով ծառայություն մատուցողը բռնություն է կիրառել երիտասարդի նկատմամբ: Իսկ «Ժողովուրդ» օրաթերթն ընդամենը հարցմամբ փորձում էր ճշգրտումներ անել թեմայի վերաբերյալ, որի առիթով ստացել է անադեկվատ պատասխան:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: