Առողջապահության նախարարությունը երեկ տեղեկացրել էր, որ Հայաստանում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդության լաբորատոր հաստատված 1 դեպք: Թեմայի շուրջ «Հեռանկարը» զրուցել է ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մերի Տեր-Ստեփանյանի հետ։
Վիրուսային հիվանդությունների մասով ի՞նչ վիճակ է հիմա մեր երկրում, Քովիդի ի՞նչ վիճակագրություն կա, իսկ ի՞նչ պետք է իմանալ Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդության, դրա վտանգների, համաճարակի վերածվելու հավանականության մասին։ Պե՞տք է դրանից վախենալ կամ զգուշանալ։
«Զգուշանալ պետք է, վախենալ՝ ոչ։ Վախը այս պարագայում լավագույն ընկերը չէ։ Արևմտյան Նեղոսի տենդի մասին առաջին անգամ Հայաստանում սկսեցինք խոսել անցած տարի օգոստոսին, երբ գրանցվեցին առաջին դեպքերը և հասկացանք, որ մեր տարածաշրջանը դառնում է ռիսկային»,-նշել է Մերի Տեր-Ստեփանյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: