Հետաքննությունը Մոսկվայի Յարոսլավսկի երկաթուղային կայարանում տեղի ունեցած միջադեպից հետո մտադիր է առևանգման և իշխանության չարաշահման գործով անձանց կալանավորելու միջնորդություն ներկայացնել։ Այդ մասին հաղորդում է Քննչական կոմիտեի պաշտոնական Telegram ալիքը։
Հիշեցնենք, որ երեքշաբթի երեկոյան Մոսկվայի Յարոսլավսկի երկաթուղային կայարանում մի քանի տղամարդ բռնել և մեքենայի բեռնախցիկը են քարշ տվել բլոգեր Արեգ Շչեպիխինին (Օգանեսյան): Չորեքշաբթի առավոտյան Չեչնիայի իշխանությունները հայտնել են, որ տղամարդուն «ոչ թե առևանգել են, այլ կալանավորել», քանի որ նրան կասկածում են հավատացյալների զգացմունքները վիրավորելու մեջ։
ՌԴ ՆԳՆ-ն հայտնել է, որ հունիսի 3-ի երեկոյան Մոսկվայի ոստիկանությունը Յարոսլավսկի երկաթուղային կայարանում տեղի ունեցած իրադարձությունների 6 մասնակիցներին բերման է ենթարկել, ինչն առաջացրել է հասարակության բողոքը, իսկ այնուհետև քրեական գործ է հարուցվել առևանգման և լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ։
«Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի Մոսկվա քաղաքի քննչական գլխավոր վարչության քննչական մարմինները քննում են ՌԴ ՔՕ 126-րդ (առևանգում), և 286-րդ հոդվածով (պաշտոնը չարաշահելը) քրեական գործ: Քննությունն այս պահին շարունակվում է` բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրությունում։
«Այսօր Ռուսաստանի Մոսկվայի քննչական կոմիտեի քննիչները մտադիր են դիմել Մոսկվայի Զամոսկվորեցկի շրջանային դատարան՝ մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ»,- նշել են Քննչական կոմիտեից։
Բլոգեր Շչեպիխինի դեմ քրեական գործ է հարուցվել ատելություն սերմանելու համար։
«Միևնույն ժամանակ, հետաքննությունն ուսումնասիրել է բլոգերի տեսագրությունները։ Հոգեբանական և լեզվաբանական ուսումնասիրությունը ցույց է տվել ազգային/էթնիկական հատկանիշներով ճանաչված մի խումբ անձանց նկատմամբ բռնի գործողություններ կատարելու դրդման, ինչպես նաև նրանց նվաստացման նշաններ։
Դրա հիման վրա քննիչը քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 280-րդ հոդվածի 2-րդ մասով և ՌԴ ՔՕ 282-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով։ Ներկա պահին ամբաստանյալի հետ կատարվում են քննչական գործողություններ»,- հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեն։