Մեկը կարո՞ղ է բացատրել՝ Վարդան Օսկանյանն ու իր կինն ինչ կապ ունեն, որ Դիլիջանում մանկապարտեզ վերցնեն․ վարչապետ









«Մեկը կարո՞ղ է բացատրել՝ Վարդան Օսկանյանն ու իր կինն ինչ կապ ունեն, որ Դիլիջանում մանկապարտեզ վերցնեն»։

Այս մասին Կառավարության նիստի ընթացքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ կառավարության նիստերից մեկում ինքն անդրադարձել էր նախկին պաշտոնյաներից մեկի կողմից մանկապարտեզի տարածք սեփականաշնորհելուն, և դրանից հետո այդ պաշտոնյան, միանգամայն այլ առիթով, քննադատել է իրեն։

«Նախկին պաշտոնյան, թուր ու թվանքն առած, ընկել, գրառումներ է անում։ Իհարկե, սրա հետ կապված չէ․ հո չի՞ ասելու, որ մանկապարտեզները ձեռիցս առան»,- նշել է նա։

Վարչապետը տեղեկացրել է, որ իր հիշատակած նախկին պաշտոնյան ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանն է, որի կնոջ հետ էլ կապված է պատմությունը։

Ըստ նրա՝ նախկին իշխանութունները մեկ խնդիր ունեն․ «Ցույց տալ, որ մենք իրենց նման ենք։ Նրանք չեն էլ փորձում ապացուցել, որ իրենք թալանչի, սրիկա, ստահակ չեն։ Ուրիշ խնդիր են դրել»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment