
ՀՀ Գլխավոր դատախաղ Աննա Վարդապետյանը կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ Դիլիջանում համայնքին պատկանող մանկապարտեզ է վերադարձվել պետությանը։
Նիկոլ Փաշինյանը փակագծեր բացեց․ «Դիլիջանի մանկապարտեզին նիստերից մեկում անդրադառնալիս ձևակերպում էի արել, որ նախկին պաշտոնյայի ընտանիքի հետ է կապված։ Նախկին պաշտոնյան թուր ու թվանքը առած, ընկել գրառումներ է անում։ Իհարկե, սրա հետ կապված չէ, հո չի ասելու, որ մանկապարտեզները ձեռքերիցս առան։ Այդ պաշտոնյան ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանն է։
Վարդան Օսկանյանն ու իր կինը ինչի՞ պետք է Դիլիջանում մանկապարտեզ վերցրած լինեին»,- ասաց Փաշինյանը