-Իզուր ես մռութդ կախել, հարևան, էս էրկու օրը կարող ա լավ լուր լսենք։
– Սրտովս գնա, Վաղո, էլի մի քպ-ական աղբյուրից մի ախմախ բան ե՞ս կարդացել։
– Վիրավորում ես, հարևան, իմ աղբյուրը իմ ներքին ձայնն ա, դու հո գիտես, որ ինքը չի սխալվում։
– Կարող ա շուտով Վրաստանի եկեղեցին նզովի գերագույնին ու մերոնք ազատվեն էդ գլխացավանքից։
– Բայց դրանք ի՞նչ գործ ունեն մեր ներքին գործերի հետ։
– Դա մենակ մեր ներքին գործը չի։ Վրացիք վախենում են, որ եկեղեցու դեմ գերագույնի այլանդակությունները կարող ա թափանցեն Վրաստան։ Հետո, ներքին ձայնս ուրիշ բան էլ ա ասում։
– Է՞լ ինչ ա ասում։
– Վրացիք մինչև հիմա չեն հաշտվում, որ առաջինը մենք ենք Քրիստոնեություն ընդունել։ Հիմա լավ առիթ ա, շուտ կնզովեն, որ հռչակվեն հողատու ու սրբապիղծ գերագույն նզոված առաջին երկիր, հլը կարող ա նզովելուց հետո էլ Յունեսկօյով հաստատեն։
– Հետաքրքիր բան ես ասում, Վաղո․․․
– Ես չեմ ասում, ներքին ձայնս ա ասում։
– Լավ, էդ հասկացա, բայց հիմա ի՞նչ ա դուրս գալիս՝ մենք երկրորդը պիտի լինե՞նք։
– Չէ, վայթե չորրորդը։
– Էդ խի՞ որ։
– Ներքին ձայնս ասում ա, որ մինչև մերոնք ժողով-մողով անեն՝ կարող ա հաբեշներն ու ղպտիները առաջ ընկնեն։
– Այ քեզ բան։
– Բա՞, ասում եմ չէ՝ բաժանորդագրվի ներքին ձայնիս ու կստանաս ամենաճիշտ տեղեկությունները։
Կարո Վարդանյան