Հայաստանից պատվիրակություն կգործուղվի Տաջիկստան. վարչապետը որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Տաջիկստանի Հանրապետություն պատվիրակություն կգործուղվի:

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով 2025 թվականի հունիսի 4-5-ը Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության կազմում ընդգրկել նաև Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան և ԱՊՀ
կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ Ռազմիկ Խումարյանին և Տաջիկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանին:

3. Պատվիրակության անդամների՝ Տաջիկստանի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Մհեր Գրիգորյանինը, Ռուզաննա Վարդանյանինը և Արման Ղազարյանինը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Գեորգի Քոչարյանինը և Գևորգ Հախվերդյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաշվետվություն Տաջիկստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին»,- ասված է որոշման մեջ:

Պատվիրակության կազմում են՝

Մ. Գրիգորյան — ՀՀ փոխվարչապետ

Ռ. Խումարյան — Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ

Ա. Ղևոնդյան — Տաջիկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Ռ. Վարդանյան — ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական

Գ. Քոչարյան — ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վարչության պետ

Գ. Հախվերդյան — ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վարչության ԱՊՀ բաժնի պետ

Ա. Ղազարյան — ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment