Նեթանյահուն Թուրքիայի հետ երկխոսությունը խթանելու համար շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Իսրայելի և Թուրքիայի միջև երկխոսությանը նպաստելու, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության զարգացմանն ուղղված ջանքերի համար։ Այս մասին ասվում է Նեթանյահուի՝ մայիսի 28-ի՝ «Անկախության օրվա» կապակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված նամակում։

«Ես բարձր եմ գնահատում Ադրբեջանի՝ շարունակական աջակցությունը հրեական համայնքին և մշակույթին, ինչպես նաև «ՀԱՄԱՍ»-ի կողմից անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին կատարված հարձակումից հետո Իսրայելին ցուցաբերած ամուր համերաշխությունը։

Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Ադրբեջանին Իսրայելի և Թուրքիայի միջև երկխոսության խթանման ու տարածաշրջանային համագործակցության զարգացման գործում ունեցած դերի համար»,-ասված է Նեթանյահուի նամակում։

Իսրայելի վարչապետը նաև նշել է, որ Իսրայելի և Ադրբեջանի միջև հարաբերությունները խորը պատմական արմատներ ունեն, և դրանք ավելի են ամրապնդվել երկու ժողովուրդների միջև ընդհանուր արժեքների և ամուր բարեկամական կապերի շնորհիվ։

Region monitor

Leave a Comment