«Վալենսիայի» նախկին դարպասապահ Սանտիագո Կանիսարեսը նշել է «Ոսկե գնդակի» իր 2 թեկնածուներին:
«Ուսման Դեմբելեին չեմ տեսնում «Ոսկե գնդակով»: Նա շատ լավ մրցաշրջան անցկացրեց, Լուիս Էնրիկեին հաջողվեց նրան ավելի ուժեղ ֆուտբոլիստ դարձնել: Տեսնենք՝ ինչ կարող է անել Յամալն Ազգերի լիգայում: Կարծում եմ՝ դեռ կլինեն մրցաշրջաններ, որոնցում Յամալը մրցակցությունից դուրս կլինի, բայց այս տարի նրան չի բավարարում վիճակագրությունը, նա նաև չի խաղացել ՉԼ եզրափակչում:
Աշրաֆը հոյակապ տարի է անցկացրել, Վիտինյան էլ ՊՍԺ-ի առաջատարն է: Կարծում եմ՝ մրցանակը պետք է վիճարկվի Վիտինյայի և Հաքիմիի միջև», – Կանիսարեսի խոսքերն է մեջբերում Marca-ն: