Պեսկովը խոսել է Ուկրաինայի կողմից Ղրիմի կամրջին հարվածելու մասին

Ուկրաինական ուժերը իսկապես հարձակվել են Ղրիմի կամրջի վրա, բայց այն չի վնասվել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Պայթյուն իսկապես տեղի է ունեցել, ոչինչ չի վնասվել: Կամուրջը գործում է», – ասել է Կրեմլի խոսնակը։

Ավելի վաղ ուկրաինական կողմը հայտնել էր, որ հարվածել է Ղրիմի կամրջին և այն գտնվում է վթարային վիճակում:

Ռուսական կողմը նշում է, որ հարձակումների վտանգի պատճառով անցումը երկու անգամ կարճ ժամանակով փակվել է, բայց դա լուրջ երթևեկության դժվարություններ չի առաջացրել։

Leave a Comment