Երիցս ցավում եմ, որ ապագա լրագրողների պատրաստումն այս որակին է վստահված․․․

«Ղարաբաղը կորցրել ենք, բայց ձեռք ենք բերել պետություն, որն ավելի ինքնիշխան ու անկախ է»․ ԵՊՀ Պալյանների անվան դահլիճում պարագլխի այս և այլ մտքերի լուռ ունկնդիրների շարքում, ուսանողների կողքին, նաև ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի` 17 տարի պաշտոնավարող դեկանն է։

Ցավում եմ հարազատ բուհիս ու ֆակուլտետիս համար։ Ցավում եմ ժամանակին Արցախում ծառեր տնկած, Արցախի մասին խրոխտ կենացներ խմած, մինչև 2018-ը նույն Փաշինյանին որպես թերուս ներկայացրած, ապա նման գետնատարած վիճակում հայտնված խաժամուժի համար։ Ու երիցս ցավում եմ, որ ապագա լրագրողների պատրաստումն այս որակին է վստահված․․․

Հ.Գ. մեկնաբանությունում դրել եմ տարիներ առաջ ուսանողներին ողջունելիս ասած նրա մի պաթետիկ դիֆերամբն Արցախի մասին:

Լրագրող Դավիթ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Leave a Comment