Կա հարկ՝ կա երջանկություն, չկա հարկ՝ չկա երջանկություն, կա հարկ՝ կա ազատություն, չկա հարկ՝ չկա ազատություն. Փաշինյան

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց հարկերի վճարման կարևորությունը:

«Հարկ վճարելու նկատմամբ մեր վերաբերմունքը պետք է փոխվի։ Ֆունդամենտալ ձևով պետք է փոխվի, որովհետև կա հարկ՝ կա պետություն, չկա հարկ՝ չկա պետություն։ Կա հարկ՝ կա բարեկեցություն, չկա հարկ՝ չկա բարեկեցություն, կա հարկ՝ կա երջանկություն, չկա հարկ՝ չկա երջանկություն, կա հարկ՝ կա ազատություն, չկա հարկ՝ չկա ազատություն, կա հարկ՝ կա անվտանգություն, չկա հարկ՝ չկա անվտանգություն։ Այս թվարկումը ժամերով կարող ենք շարունակել»,-նշեց վարչապետը։

Leave a Comment