ՄՅՈւ-ի ավագը որոշում է կայացրել Ալ-Հիլալի խելահեղ առաջարկի վերաբերյալ — Armsport.am

«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունո Ֆերնանդեշը մերժել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Հիլալի» խելահղ առաջարկը։ Այս մասին տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ պորտուգալացին որոշել է մնալ Եվրոպայում՝ ցանկանալով շարունակել խաղալ բարձրագույն մակարդակում, չնայած նրան առաջարկվել էր շաբաթական շուրջ 700 հազար ֆունտ (834,200 եվրո), ինչը տարեկան կազմում էր մոտ 65 միլիոն ֆունտ (77.5 միլիոն եվրո), առանց բոնուսների։

«Ալ-Հիլալը» պատրաստ էր «Մանչեսթեր Յունայթեդին» վճարել 100 միլիոն ֆունտ ստեռլինգ ֆուտբոլիստի տրանսֆերի համար։

30-ամյա Ֆերնանդեշի պայմանագիրը «Յունայթեդի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։ Ավարտված մրցաշրջանում նա մասնակցել է 57 խաղի, խփել 19 գոլ և կատարել 19 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։

Leave a Comment