Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու գլխավոր “մեղքը”, որով այն վերջին օրերին անզուսպ “քննադատության” է ենթարկվում, մեղադրվում քաղաքական գործընթացներ գեներացնելու մեջ, թերևս, 2025թ․ մայիսի 26-28-ը Շվեյցարիայի Բերն քաղաքում Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հետ միասին «Կրոնական ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում» խորագրով միջազգային համաժողով կազմակերպելն է (հղումը՝ մեկնաբանություններում)։ Համաժողովի ընթացքում հայտարարվել է, որ Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանը իրականացրել է ոճրագործություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է Արցախը, զավթել է Հայաստանի՝ կենսական նշանակություն ունեցող զգալի տարածքներ։ Ասվել է, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացում Ադրբեջանի ղեկավարությունը ներկայացնում է զավթիչ-թալանչիական պահանջներ, պատանդ է պահում Արցախի քաղաքական ղեկավարներին, քաղաքացիական անձանց և ռազմագերիների․․․ Խորհրդաժողովն ընդունել է միջազգային կազմակերպությունների ուշադրությունը Արցախի հիմանխնդրի վրա կենտրոնացնելու կոչեր ու հայտարարություններ։
Մնացյալը վերջին օրերի ներքաղաքական աղմուկ-աղաղակում դեկորացիաներ են:
Հովհաննես Հովհաննիսյան