Ռուսաստանը կարգելի Հայաստանից ծաղիկների ներմուծումը

Ռուսաստանի Ռոսսելխոզնադզոր դաշնային ծառայությունը մտադիր է 2025-ի հունիսի 16-ից ժամանակավոր արգելք սահմանել Հայաստանից Ռուսաստան ծաղիկների ներմուծման վրա։ Այս որոշումը պայմանավորված է Հայաստանից մատակարարվող ծաղիկների մեջ բարձր բուսասանիտարական ռիսկ ունեցող կարանտինային վնասատուների բազմակի հայտնաբերմամբ։ 2025-ին դեպի Ռուսաստան Հայաստանում աճեցված ծաղիկների արտահանման կտրուկ աճ է նկատվել՝ 52 մլն հատ ծաղիկ, ինչը 49,7 տոկոսով ավելի է 2024-ի նույն ժամանակահատվածի համեմատ (34,7 մլն հատ)։ Ծառայությունից հայտնում են, որ բեռնափոխադրումների աճի ֆոնին բազմապատկվել են կարանտինային օբյեկտների հայտնաբերման դեպքերը։ Ըստ Ռոսսելխոզնադզորի՝ հայտնաբերվել է 13 դեպք արևմտյան ծաղկային թրիպսներով (Frankliniella occidentalis Pergande) վարակված ծաղիկների, որոնք վտանգ են ներկայացնում Ռուսաստանի ծաղկաբուծական և գյուղատնտեսական ոլորտների համար։ Բացի դրանից, նմանատիպ […]

Leave a Comment