
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հարցում է անցկացրել և ներկայացրել դրա արդյունքները:
«Շաբաթ, կիրակի օրերին ֆեյսբուքյան էջումս փոքրիկ հարցում տեղադրեցի հետևյալ հարցադրմամբ՝ պե՞տք է արդյոք Հայ առաքելական եկեղեցին ֆինանսապես հաշվետու լինի պետությանը:
Հարցմանը մասնակցեց 2679 օգտատեր՝
ԱՅՈ — 96% (2575),
ՈՉ — 4% (104):
Անհրաժեշտ է այս ուղղությամբ օրենսդրական աշխատանք իրականացնել»,- գրել է նա:
![]()
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ