ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի միջև զրույցը, ինչպես սպասվում է, կկայանա առաջիկա շաբաթվա ընթացքում, հայտարարել է Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի տնօրեն Քևին Հասեթը։
«Մենք սպասում ենք, որ նախագահ Թրամփը այս շաբաթ հիանալի առևտրային քննարկում կունենա նախագահ Սի Ծինփինի հետ։ Սա է մեր սպասումը», – ասել է նա ABC News-ին։
Հասեթը շեշտել է, որ ներկայումս չի կարող հաստատել, որ երկու առաջնորդների միջև զրույցն արդեն նշանակված է որոշակի ամսաթվով։
«Միջազգային հարաբերություններում երբեք չգիտես, բայց ես սպասում եմ, որ երկու կողմերն էլ ցանկություն են հայտնել խոսելու»,-հավելել է պաշտոնյան։