ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը ռազմական օդանավակայանների վրա ուկրաինական հարձակման մասին

https://arm.sputniknews.ru/20250601/rd-pn-i-hajtararutjuny-razmakan-odanavakajanneri-vra-ukrainakan-hardzakman-masin–89606909.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/18/39038701_209:0:2940:2048_1920x0_80_0_0_135918770326f1877b0f5c61517e7600.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, պաշտպանության նախարարություն

ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, պաշտպանության նախարարություն

Բաժանորդագրվել

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունում հաստատել են մի քանի ինքնաթիռների վնասը, զինծառայողների և քաղաքացիական անձնակազմի շրջանում զոհեր չկան:

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Կիևը FPV-դրոններով ահաբեկչական հարձակում է իրականացրել Մուրմանսկի, Իրկուտսկի, Իվանովոյի, Ռյազանի և Ամուրի մարզերի օդանավակայանների վրա, հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:

Իվանովոյի, Ռյազանի և Ամուրի մարզերում բոլոր ահաբեկչական հարձակումները հետ են մղվել, հայտնում է գերատեսչությունը:

Մուրմանսկի և Իրկուտսկի մարզերում օդանավակայանների անմիջական հարևանությամբ գտնվող տարածքից FPV-դրոնների արձակման հետևանքով մի քանի միավոր ավիացիոն տեխնիկա է հրդեհվել:

Հրդեհները մարվել են։ Զինծառայողների և քաղաքացիական անձնակազմի շրջանում զոհեր չկան: Ահաբեկչությունների որոշ մասնակիցներ ձերբակալվել են։

Ավելի վաղ ուկրաինական կողմը հայտարարել էր, որ ՌԴ Ռազմատիեզերական ուժերի ռազմավարական ավիացիայի բազայի վրա հարվածի արդյունքում, որը կրում է «Սարդոստայն» ծածկանունը, իբր «ոչնչացվել է ավելի քան 40 ինքնաթիռ»:

Leave a Comment