Զոհեր, ձերբակալվածներ Փարիզում՝ ՊՍԺ-ի հաղթանակից հետո

Ֆրանսիայում ավելի քան 500 մարդ ձերբակալվել է, երկուսը՝ զոհվել, 192-ը՝ վիրավորվել՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչից հետո տեղի ունեցած տոնակատարությունների ու բախումների ժամանակ։

Շաբաթ երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաքում և մյուս խոշոր քաղաքներում հարյուր հազարավոր երկրպագուներ փողոցներ են դուրս եկել, երբ Փարիզ Սեն Ժերմենը ջախջախել է իտալացի մրցակից «Ինտեր Միլանին»՝ առաջին անգամ նվաճելով Չեմպիոնների լիգան։

Ոստիկանության հաղորդմամբ, քսանամյա մի երիտասրադ ավտովթարի զոհ է դարձել, մյուսը՝ դանակահարության։

Փարիզը 5400 ոստիկան էր տեղակայել փողոցներում՝ ՊՍԺ-ի հաղթանակից հետո։

Leave a Comment